Արես Հակոբյանն ու Էրիկ Իսրայելյանն բրոնզե մեդալ են վաստակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

,

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կիսաեզրափակիչ են դուրս եկել եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ Հայաստանի ներկայացուցիչներ, 67 կգ քաշային Արես Հակոբյանն ու 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը:Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակիչում Արես Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ է տարել հույն Ջորջիոս Էֆտիդիամիսի նկատմամբ՝ 5։0։

Էրիկ Իսրայելյանը արդեն առաջին ռաունդում հաղթեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչին։

Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, ասված է հաղորդագրության մեջ։

--00--ՆՍ