Կայացավ «Ռոսատոմի» և ՄԻՖԻ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիմպիադաների եզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Փետրվարի 9-10-ին Երևանում անցկացվեց «Ռոսատոմի» և ՄԻՖԻ-ի Հայաստանի ավագ դպրոցականների համար մաթեմատիկայի, ֆիզիկայի և ճարտարագիտական օլիմպիադանների եզրափակիչ փուլը: Այդ մասին տեղեկացնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը։

Միջոցառումները անկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ: Եզրափակչի արդյունքները հայտնի կդառնան 2019թ. մարտի կեսերին:  Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան Ռուսաստանի առաջատար համալսարաններ, այդ թվում Ռոսատոմի հենարանային համալսարան՝ ՄԻՖԻ ընդունվելիս:

Օլիմպիադայի անցկացումը՝ ատոմային ոլորտի կադրերի պատրաստման բնագավառի Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում հիմնական կրթական միջոցռումներից է։

«Այսօր Հայաստանում իրագործվում է Հայկական ԱէԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագիծը: Բնագավառի հետագա զարգացումը, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցումը, երկրի համար ռազմավարական ուղղություններից է: Բացի այդ, աշխարհում ամեն տարի ավելանում է ոչէներգետիկ նպատակներով ատոմի կիրառումը՝ միջուկային բժշկությունը, կոմպոզիտ նյութերի արտադրությունը և այլն: ՀէԿ շահագործող երկրիների փորձը վկայում է, որ միջուկային տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը և մարդու կյանքի որակի բարելավմանը: Այդ պատճառով Հայաստանին  միշտ պետք կլինեն ատոմային բնագավառի որակավորված մասնագետներ», - նշեց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

Օլիմպիադայի գլխավոր նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, որոնք հետաքրքրված են տեխնիկական առարկաներով: Ճշգրիտ առարկանները մեծ դեր են խաղում ոչ միան  երեխաների տրամաբանական մտածողության, այլ նաև շրջահայացության, հմտությունների զարգացման առումով, անկախ դրանից, թե որ մասնագիտությունը նրանք կընտրեն հետագայում:

Օլիմպիադաների ընտրական փուլերում մասնակցել է Հայաստանի ֆիզիկա-մաթեմատիկական և հանրակրթական դպրոցների ավելի քան 200 աշակերտ: Եզրափակիչ է անցել 80 մասնակից:

«Հայաստանում այս օլիմպիադան արդեն բարի ավանդույթ է, և հայ մասնակիցները ցույցաբերում են ֆիզիկայի և մաթեմատիկայի խորը  գիտելիքներ: Ես չեմ կասկածում, որ Հայաստանն աշխարհին կտա այնպիսի գիտնականներ, ինչիպիսին է Յուրի Օգանեսյանը, ում անունով է կոչված ՄԵնդելեևի աղյուսակի քիմիական տար՝ «Օգանեսոն»: Ի դեպ, նա նույնպես սովորել է ՄԻՖԻ-ում: Այսօր պետք է հետաքրքրվել նոր տեխնոլոգիաներով, զարգացնել տրամաբանական մտացողությունը, որպեսզի մեր բարձրտեխնոլոգիական աշխարհում պահանջված լինես», - ասաց ՄԻՖԻ կրթական բաժնի պետ, շոգեֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Միջուկային ընկերության անդամ Կիրիլ Կուցենկոն:

Ներկայում շարունակվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանում անվճար ուսում ստանալու համար հայ ուսանողների ընտրությունը: Ընդունվելու հնարավորություն ստանալու համար պետք է գրանցվել  «Russia.study»   կայքում, լրացնեն ձևանմուշը և անցնել հարցազրույց Երևանում գործող գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում: 2018 թվականին 4 թեկնացու հաջողությամբ անցան հարցազրույցը և ՌԴ քվոթաներով ընդունվեցին Ռոսատոմի հենակետային բուհերից մեկը՝ ՄԻՖԻ մագիստրատուրա: