Անպտղության բուժման ծրագրի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել է 6 երեխա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նորածին

Անպտղության բուժման եւ հաղթահարման պետական ծրագրի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել է 6 երեխա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին եւ առ այսօր ունեցել է 274 շահառու: Գրանցվել է 56 հղիություն եւ 21 ծնունդ, որոնցից 6-ը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում:

--00—ԼՄ