Լիվերպուլի երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Ռոնալդուի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News
 

,

ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակներում «Էնֆիլդում» հանդիպեցին «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» (4-0): Թիմերը տարբեր խնդիրներ են հետապնդում՝ մերսիսայդցիները չեմպիոնության համար պայքարում են «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ մանկունիացիները փորձում են դուրս գալ Չեմպիոնների լիգայի գոտի, փոխանցում է Armsport-ը:

Չնայած այս երկու թիմերի երկրպագուների անզիջողականությանը, Ռոնալդուի ընտանեկան ողբերգությունը, գոնե որոշ ժամանակով, ստիպեց նրանց մի կողմ թողնել իրենց թշնամությունը։

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց իր նորածին որդու մահվան մասին։ Հանդիպումից առաջ «Լիվերպուլի» երկրպագուները պայմանավորվել են պորտուգալացուն և նրա կնոջը՝ Ջորջինա Ռոդրիգեսին աջակցելու համար ակցիա կազմակերպել և խնդրել են հանդիպման մյուս այցելուներին միանալ դրան:

--00--ՆՍ