Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնը բացօթյա համերգ կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին, կանցկացվի թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Նմանատիպ միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ:  Միջոցառումը կունենա առցանց հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով:

--00--ՆՍ