Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր Instagram-ի էջի միջոցով շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուներին։

«Մեկ աշխարհ, մեկ մարզաձև, մեկ մեծ ընտանիք։ Շնորհակալություն։ Ես և իմ ընտանիքը երբեք չենք մոռանա հարգանքի և կարեկցանքի այդ պահը», գրել է նա։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» այս պահին «Էնֆիլդի» տնային ստադիոնում 2:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ 7-րդ րոպեին, քանի որ պորտուգալացին խաղում է 7 համարի ներքո, երկրպագուները երգել են You‘ll Never Walk Alone-ը, ինչպես նաև մեկ րոպե ծափահարություններով հարգել են Ռոնալդուի մահացած նորածին որդու հիշատակը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր նորածին որդին մահացել է։ Ջորջինա Ռոդրիգեսը պետք է երկվորյակներ ծննդաբերեր, բայց ողջ է մնացել միայն աղջիկը։

--00--ՆՍ