Փաշինյանը «մեսիայի» դերի մեջ է մտել, բայց հանուն իր աթոռի հազարավոր տղաների դատապարտեց զոհվելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Փաշինյանը «մեսիայի» դերի մեջ է մտել, բայց հանուն իր աթոռի հազարավոր տղաների դատապարտեց զոհվելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արևմուտքն ասում է՝ ճանաչեք Արցախն Ադրբեջանի կազմում, և լուրջ տնտեսական աջակցություն և վարկեր, գրանտներ կտանք։ Իսկ ինչպե՞ս ԵՄ-ն պետք է ճանաչի Արցախի անվտանգությունը, ի՞նչ երաշխիքներ պետք է տա, երբ նույնիսկ բանակ չունի։ 

Ըստ պատգամավորի՝ իրենք պայքարելու մանրակրկիտ ծրագիր ունեն և ապակենտրոն պայքարի տրամաբանությամբ իշխանությանը թույլ չեն տալու հանձնել Արցախը։ 

Նրա կարծիքով՝  Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել, քանի որ նրա որոշումներն արդեն իսկ պատերազմ են բերել, և դրա մասին խոստովանել է հենց ինքը՝ Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։