Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

55081.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին նկատվում է հայ-չինական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացում, երկու երկրների միջև համագործակցությունը հիմնորեն առաջ է ընթանում տարբեր ոլորտներում։

Մեծ կարևորություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

--00--ՀԶ