ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով նշելու է իր 30-ամյա հոբելյանը և թոշակի է գնալու․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ալի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել, այժմ Ղարաբաղի հարցով «ոչ մի Մինսկի խումբ գոյություն չունի»: Այդ մասին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում ընթացող համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Լրագրողներն ինձ հաճախ են հարցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ է ունենալու այդ կառույցը հետպատերազմական ժամանակահատվածում: Ես պատասխանել եմ, որ նրանք շուտով նշելու են իրենց 30-ամյա հոբելյանը և թոշակի են գնալու»,-շեշտել է Ալիևը:

--00—ԼՄ