ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահվել ԼՂ նախագահը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ գործելակերպը նորություն չէ։ Այդպես վարվել է միշտ՝ քննարկումներից հետո։ Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի իշխանությանը։
«Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերում բանակցությունների բովանդակությունը ներկայացնել նաև խորհրդարանական ընդդիմությանը, բայց վերջիններս հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, որպեսզի դավադրությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ՀԶ