Սա ոչ թե թվերի, այլ ռեֆորմների ծրագիր է․ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News  

Մեր կառավարության համար սկզբունք է՝ խոսել հստակ ծրագրերի, այլ ոչ՝  թվերի լեզվով։ Այդ մաիսն 24TV- ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը։

Նրա վստահեցմամբ՝ ի հեճուկս պնդումների, թե ծրագրում թվեր չկան և կոնկրետությունը քիչ է, այդուհանդերձ ,այստեղ գերակշռում է հստակ չափելի կետերի առկայությունը։

«Եթե այդ կետերի մեծ մասն իրագործվի, մեր քաղաքացիները պետք է, որ զգան իրենց վրա փոփոխությունը։ Եթե աղմուկը հեռացնում ենք, որը ցանկացած կառավարության ծրագրում պարտադիր է, անվանենք դա բաժակաճառային հատվածներ, որոնցից խուսափել, ցավոք, այս ծրագրում էլ հաղողվեց, սա մեծապես կոնկրետ միջոցառումներով և իրագործման մեթոդներով ծրագիր է»,- ասաց նա։

Շարունակությունը՝ տեսանյությում։