Ընդդիմությունը չի կարողանում կրիտիկական զանգված հավաքել, ժողովրդի մի մասը խեղճացած է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Ընդդիմությունը չի կարողանում կրիտիկական զանգված հավաքել, ժողովրդի մի մասը խեղճացած է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ընդդիմությունն իր պայքարում փորձում է օգտագործել Արցախի վերնախավին, ստացվում է, քանի որ Արցախում որոշակի միասնություն է դրսևորվում։  

Նրա կարծիքով՝ կա՛մ Արցախը կմնա ռուսական ռազմաբազայի ենթակայության տարածք, կա՛մ էլ կարժանանա Նախիջևավանի ճակատագրին, կա ընդամենը երկու սցենար։ 

Ըստ Նավասարդյանի՝ անկախ Ադրբեջանի տված երաշխիքներից, եթե Արցախը մտնի դրա կազմ, հայաթափվելու է, իսկ իշխանությունն այլևս չի պնդում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանից դուրս։

Մանրամասները՝ տեսանյութում։