ՆԱՏՕ-ի դպրոցում ադրբեջանցին հետս հայերեն խոսեց/ 44-օրյայից հետո հորս լավ եմ հասկանում/Քեն չեմ պահում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Թուրքերի և ադրբեջանցիների հետ շփումների մեջ միշտ հաղթած եմ եղել։ «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ վերհիշելով մի դրվագ, երբ ՊՆ-ում աշխատելու տարիներին գործուղվել է ՆԱՏՕ-ի դպրոց, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչն իր հետ հայերեն է խոսել:

«Ինձնից տարիքով բավականին մեծ Ադրբեջանի ներկայացուցիչ կար, որը խոսում էր հայերեն, հարցրեց՝ կարո՞ղ է այցելել Հայաստան, այն վայրերը, որտեղ ինքը եղել է, տեսել է ժամանակին՝ սովետական իշխանության տարիներին, ես իրեն բնականաբար պատասխանեցի՝ այո՛, փոխարենը ավելացրի, որ, ցավոք, ես չեմ կարող այցելել Գետաշեն և Շահումյան»,-պատմել է Ասպրամ Կրպեյանը։ 

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը խոսել է նաև հոր մասին հիշողությունների, 44-օրյա պատերազմից հետո հորը ավելի լավ հասկանալու մասին և խոստովանել, որ այս տարիներին մայրն է ապահովել և՛ հոր, և՛ մոր ֆիզիկական ու հոգևոր ներկայությունը։ Նա նաև խոստովանել է, որ, ի տարբերություն թշնամու վարած քաղաքականության, իրեն չեն ներարկել ատելություն թուրքի և ադրբեջանցու հանդեպ, և որ իր խնդիրը թուրքական ու ադրբեջանական պետությունների հետ է։ 

Ասպրամ Կրպեյանը պատմել է նաև 2018-ին հեղափոխությանը սատարելու մասին տեղեկության, ՀՅԴ-ի կազմում ընդգրկվելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեջքով նստելու ակցիայի մասին: 

Հաղորդումն առավել մանրամասն կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս,
01:38 Չէի ասի՝ հայրիկի անունը օգնել է ինքնադրսևորվելու,
04:48 Ինձ անընդհատ հիշեցրել են՝ այ դու էս մարդու զավակն ես,
08:40 Մայրս եզակի կամուրջ է իմ և հորս միջև,
09:47 «Բուղո՛ւթ ջան, Բուղո՛ւթ, քեզ Կարսի թագուհի եմ բերել»,
13:40 Հեղափոխությանը երբեք չեմ սատարել․ շահարկում է, 
18:22 ՀՅԴ-ն առաջինը հայրիկիս ու իր ընկերների կուսակցությունն է,
21:18 Փաշինյանին մեջքով նստելուց հետո հարցուպատասխանի չեմ մասնակցել,
24:18 Ինձ չեն սովորեցրել ատել թուրքին և ադրբեջանցուն,
26:50 ՆԱՏՕ-ի դպրոցում ադրբեջանցին հետս հայերեն խոսեց,
30:34 Հայրիկիս ընտանիքում կրկնակի գաղթ է եղել,
33:07 Տղայից տղա է ծնվում, լավ տղայից՝ աղջիկ,
35:05 44-օրյայից հետո հորս սկսել եմ ավելի լավ հասկանալ,
36:52 Անձնականիցս չեմ սիրում խոսել,
37:28 Երբեք քեն չեմ պահում, չեմ չարանում:

Մանրամասները՝ տեսանյութում։