Թեհրանում նախապատրաստվում են Բայրամովի, Չավուշօղլուի և Աբդոլլահյանի բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1081527.jpg

Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Նրա խոսքով, վերջին ամիսներին Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

«Վերջին 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմաթիվ համատեղ նախագծերի վերաբերյալ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք դրանց իրականացմանը»,- ընդգծեց նա։

Նա նաև նշել է, որ սպասվում են երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ հանդիպումներ, և արդեն համապատասխան հրավերներ են ուղարկվել։

«Օրակարգում են թե՛ նախարարների, թե՛ այլ պաշտոնյաների փոխայցելությունները։ Հուսով ենք, որ այս այցերը կարագացնեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

--00--ՀԶ