Ուսանողները մտան ԵՊՀ, ռեկտոր, նախկին «իմքայլական» պատգամավորն անհետացել էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

«Երիտասարդության ձայն» նախաձեռնության անդամները, որոնք նաև Երևանի պետական համալսարանի ուսանողներ էին, երեքշաբթի մտան Մայր բուհի շենք՝ կոչ անելով ուսանողությանը միանալ իրենց՝ հանուն Արցախի սկսած պայքարին։ Նրանք նաև ցանկություն հայտնեցին ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, որպեսզի Արցախի ճակատագրի մասին հարցեր ուղղեն, սակայն Մայր բուհի ղեկավարը, ըստ աշխատակիցների, իր սենյակում չէր։ 

«Ու՞ր է ԵՊՀ ռեկտորն աշխատանքային ժամին, կարո՞ղ է այս մարդը, որ չի ցանկանում հանդիպել իր իսկ ուսանողների հետ, ղեկավարել մեր համալսարանը», - հարցրին ուսանողները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։