Բայրամովը Վրաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Միրզոյանի հետ բանակցությունների «արդյունքները»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

դրամ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների «արդյունքների մասին» խոսել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Հակամարտության դադարեցումից հետո առաջնահերթ խնդիրներից մեկը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն է։ Այս կապակցությամբ ես հնարավորություն եմ ունեցել բանակցել իմ հայ գործընկերոջ հետ եւ կարող եմ ասել, որ արդեն որոշակի արդյունքներ ունենք»,-ասել է նախարար Բայրամովը և հավելել, որ պայմաններ են ստեղծվել սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։

--00—ԼՄ