Սոս Հակոբյանը հրապարակել է Ազատության հրապարակից բերման ենթարկվածների անունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ազատության հրապարակում ոստիկանությունը առանց որևէ պատճառի հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել մոտ. 5 մեր թիմակիցների:

Գտնվում են Ոստիկանության Մաշտոցի և Կենտրոնի բաժիններում:

Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք:

Հ.Գ. դեռ այքանի տվյալներն եմ կարողացել ճշտել։

Դոխոյան Վահե,

Բոյաջյան Վահագն,

Ավետիքյան Վովա,

Բադալյան Մարտիրոս»։

Ավելի վաղ Ազատության պողոտայում ոստիկաններից մեկը հարվածել էր ցուցարարների մեկի ավտոմեքենայի դիմապակուն և պահանջել, որ ցուցարարը դուրս գա մեքենայից։

 

--00—ԼՄ