Աբովյանում մեքենան բախվել է պատին, ինչից հետո հրդեհ է բռնկվել. ամուսինները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  թիվ 17 տան պատին, հայտնում է Shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աբովյան»  բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աբովյան»  բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել և բնակիչների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը:

Կայքի տեղեկություններով՝ տուժածները ամուսիններ են, որոնք «Աբովյան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: 

--00--ԱՀ