Արթիկ-Հառիճ ավտոճանապարհին կից ձորակում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

դիակ-ձեռք-դրսային.jpg

Ապրիլի 28-ին, ժամը 13։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է Մ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին։

Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 30 մ) շտապօգնության ավտոմեքենային:

--00--ՀԶ