ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ՀՀ-ում ներքաղաքական այս պայքարի գագաթնակետին ԱՄՆ-ն կփորձի պայթեցնել ՀՀ-ն ներսից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ սա ՌԴ-ի համար հարավային նոր ճակատ բացելու հավանական սցենարներից մեկն է:
«ՀՀ-ում այդ անկայունությունը կամ կարճ ժամանակով, թեկուզ անկառավարելի քաոսը, Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն կտա որոշակի սադրանքների դիմել և՛ Արցախում, և՛ ՀՀ սահմաններին: Չեմ բացառում նաև, որ ներքաղաքական պայքարի պիկին, ԱՄՆ-ն Փաշինյանին ստիպի կրակել ցուցարարների վրա, ու այդ դեպքում ՀՀ-ն բավականին ծանր վիճակում կհայտնվի և ՛ընդդիմության, և՛ իշխանության տեսանկյունից»,-նշել է Նահապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: