Համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

զինվոր

Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել  Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

--00--ԱՀ