Կարեն Անդրեասյանը և նրա տեղակալը 3 օրով կգործուղվեն Թբիլիսի․ Փաշինյանի որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

կարեն անդրեասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու նրա տեղակալ Արփինե Սարգսյանը 3 օրով գործուղվում են Թբիլիսի:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի մայիսի 1-ից 3-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հայ-վրացական իրավական համագործակցության չորրորդ

ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի և Արփինե Սարգսյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարվելու են դոնոր կազմակերպության և հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման

արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

--00—ԼՄ