Հուսադրող ճրագ էր Զախարովայի հայտարարությունը, ժամանակը աշխատում է մեր օգտին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Հուսադրող ճրագ էր Զախարովայի հայտարարությունը, ժամանակը աշխատում է մեր օգտին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, փաստաբան Արմեն Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով  ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիաներին, նշեց, որ փողոց դուրս եկած ուժերը չեն տալիս այն իդեան, հանուն որի մարդիկ փողոց դուրս գան, դրա համար էլ բողոքի ակցիաները սակավաթիվ են։ 

Խաչատրյանի համոզմամբ՝ մեծ հաշվով և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ճիշտ են, իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա դրանք մեկ շաբաթվա ընթացքում կարող են փոփոխվել։

«Էսօր ասում է՝ Արցախը խաղալիք չի, վաղը կասի, որ խաղալիք է»,-հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։