Փաշինյանի նկարներով հավեր` կառավարության շենքի բակում. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

«Ազատագրական շարժման» անդամները՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, շաբաթ առավոտյան Հանրապետության հրապարակ էին բերել մի քանի տասնյակ հավերի, որոնց վրա փակցված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարները։

Ինչպես բացատրեց Զոհրաբյանը լրագրողներին, «հավը վախկոտության նշան է, դրանով էլ պայմանավորված է իրենց ակցիան»։

Զոհրաբյանի թիմակիցները հավերին բաց թողեցին հենց հրապարակում՝ «գորգի» վրա, որից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկելու գործընթացը՝ փորձելով նաև որսալ հավերին ու հանել տարածքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ