Ամռանը Թերեզա Մեյը կարող է հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Thumbnail

Gazeta-ն գորւմ է՝ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները ենթադրում են, որ վարչապետ Թերեզա Մեյն այս տարվա ամռանը կարող է հեռանալ պաշտոնից: Ավելին, Պահպանողականների ներկայացուցիչ, արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը վստահ է, որ նա հրաժարական կտա: 

«Նա որոշել է հավաստիանալ, որ իրեն ճիշտ մարդ կփոխարինի: Չէ՞ որ նրան ընդհանրապես ձայն իրավունք չի ունենա, եթե բանը հասնի նրան, որ իրեն սկսեն դուրս մղել»,- ասել է աղբյուրը:

Լիամ Ֆոքսը կարծում է, որ Մեյը նախարարների կաբինետը կլքի Brexit-ի հարցով շահեկան գործարքից հետո. դա կամրապնդի նրա դիրքերը և թույլ կտա ազդել իրեն հաջորդողի ընտրության վրա: Հակառակ պարագայում իշխանությունը կարող է անցնել Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին, որն ակտիվորեն քննադատել է Եվրամիությունից դուրս գալու՝ Մեյի ծրագիրը: