Ջերմուկ ՌԴ քաղաքացին՝ 64-ամյա Նատալյա Գրեկը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

նկար

Ապրիլի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ Մ2 2-րդ կմ-ին ՌԴ քաղաքացին՝ 64-ամյա Նատալյա Գրեկը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Վայքի բժշկական միավորում, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

--00—ԼՄ