ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, մի անգամ միտինգ գնալով չի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ՀՀ֊ում հեղափոխություն չի եղել, մի անգամ միտինգ գնալով չի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Տեր-Աբրահամյանը, խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, նշեց, որ Թուրքիայի հետ պետք է խոսեինք մինչև պարտությունը, բայց փոխարենը Կիպրոսի հետ հակաթուրքական կոալիցիաներ էին կազմում։

Նա նաև հիշեց, թե ինչպես էին այն ժամանակ որոշ գործիչներ ասում, թե հիմա դրա ժամանակը չէ, իսկ հիմա խելոք գնում ու խոսում են։ 

Պատմաբանը դրեց նաև հետևյալ հարցադրումը, թե իշխանությունը գնում, Թուրքիայի հետ ի՞նչ է բանակցում, նրա կարծիքով՝ բանակցողները չեն հասկանում, քանի որ չեն տիրապետում թեմային, գլխներում սովետական դասագրքերն են։ 

Նրա համոզմամբ՝ եթե մենք Թուրքիայի հետ չխոսենք, ապա ուրիշն է մեր փոխարեն խոսելու։

Մանրամասները՝ տեսանյութում։