Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ այսօրվա վիճակից դուրս գալո փրկօղակը․ Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

․

Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Աշխատանքի օրվա առթիվ ուղերձից․

«Նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն․․․

Լինենք ժառանգը մեր նախնիների տաղանդի, կարողությունների և հմտությունների, լինենք հայրենիք արարող հասարակություն, հայրենիքը շենացնող հասարակություն․․․

Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը․․․»

--00--ԱՀ