Եկեք և ուղղակի կանգնեք հրապարակում, որպեսզի ցույց տաք, որ անհամաձայն եք վարվող քաղաքականության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Ջուլֆալակյան

Շատերն են հարցնում, թե լինելու՞ եմ արդյոք այսօր հանրահավաքին՝ Ֆրանսիայի հրապարակում և արդյոք իմաստ ունի՞ այս ամենը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Այո՛, լինելու եմ և կոչ եմ անում, որ միանաք:

Եկեք և ուղղակի կանգնեք հրապարակում, որպեսզի ցույց տաք, որ անհամաձայն եք վարվող հակապետական քաղաքականության հետ:

Իսկ իմաստ ունի այնքանով, որքանով որ կարևոր է ձեզ համար պետության/հայրենիքի պահպանման հարցը(առանց չափազանցության):

Եթե չկանգնացնենք այս կործանարար ուժին, գահավիժման գործընթացը շարունակվելու է: Դեռ վերջնանպատակին չեն հասել:

Ուրեմն, հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում, ժամը 16:00-ից սկսած», - գրել է Արսեն Ջուլֆալակյանը։

--00--ԱՀ