Մանվել Փարամազյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

հասարակական

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 2-ին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ Փարամազյանն այս պահին Դատապարտյալների հիվանդանոցում է։

--00--ԿԿ