Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը․ Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

․

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը։

Առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդներն ապամոնտաժվելու են։

Երևանի համայնքի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար»։

--00--ԱՀ