Կիևյան, Հաղթանակ, Դավթաշեն, Բարեկամություն-Բաղրամյան կամուրջների երթևեկությունը կաթվածահար է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նկար

Երևանի որոշ հատվածներում վաղ առավոտից երթևեկությունը կաթվածահար է եղել։ Չնայած «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր, որ փողոցներ փակելու անհնազանդության ակցիները սկսելու են ժամը 12։00-ից, այդուամենայնիվ, Երևանի խոշոր կամուրջների վրա՝ Կիևյան, Հաղթանակ, Դավթաշեն, Բարեկամություն-Բաղրամյան, ժամը 9։00-ից ցուցարաները կանգնեցրել են իրենց բեռնատարներն ու բետոնաշաղիչները՝ այդ կերպ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։

Որոշ ճանապարհների, օրինակ՝ Հաղթանակ և Կիևյան կամուրջների վրայից հեռացվել են բետոնաշաղիչները, և երթևեկությունը ամբողջության կամ մասնակի վերականգնվել է։

Ակցիայի շրջանակում կան բերման ենթարկվածներ։

--00—ԼՄ