ԱՄՆ-ում COVID-19-ի հետևանքներից մահերի թիվը գերազանցել է 1 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

կորոնավիրուս

Միացյալ Նահանգներում ավելի քան 1 միլիոն մարդ Է մահացել COVID-19-ով հիվանդության հետեւանքներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 4-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր սեփական հաշվարկները:

Ինչպես նշել Է հեռուստաալիքը, այդ թիվը զուգադրելի Է Սան Խսեի (Կալիֆոռնիայի նահանգ) բնակչության հետ, որը եզրափակում Է երկրի խոշորագույն քաղաքների տասնյակը:

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ում մայիսի 4-ի դրությամբ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ համավարակի սկզբից քովիդի հետեւանքներից մահացել Է 993 341 մարդ:

Բժշկական կարգավորչի տեղեկատվությամբ՝ ներկայումս երկրում քվիդի հետեւանքներից մեկ օրում միջին հաշվով մահանում Է 325 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ