Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

5cb55e4b9b4a60a911d711aea859cd30.jpg

Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին։ Նրա ուղերձում ասված է․

«Ավելի քան վեց տասնամյակ Դուք թատրոնում և կինոյում կերտում եք ինքնատիպ զգացմունքայնությամբ ու հոգեբանական խորությամբ աչքի ընկնող կերպարներ, որոնք հաջողությամբ են հաղթահարում հանդիսատեսի քննությունն ու ժամանակի փորձությունը, որոնք հարստացնում են հայ մշակույթի և հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթները:

Ձեր ստեղծագործական երկարամյա գործունեությունը վարպետության չընդհատվող դաս է ինչպես դերասանական տարբեր սերունդների, այնպես էլ արվեստասերների համար: Դրանում իր մեծ դերն ունի Ձեր ստեղծած և Ձեր ծննդավայր Գյումրիից սնվող մշակութային ու մարդկային, պարզ ու, միաժամանակ, խորը միջավայրը:

Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Վարպետ, առողջություն, արևշատություն ու ամենայն բարիք»:

--00--ՀԶ