Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված Արթուր Սեդրակյանը մահացել է սրտի անբավարարությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված Արթուր Սեդրակյանը մահացել է սրտի անբավարարությունից, հաղորդում է Armlur.am-ը:

Աղբյուրը գրում է, որ լուրից հետո իշխանական պատգամավորները լուրեր են տարածել, թե Արթուր Սեդրակյանը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, մինչև ArmLur.am-ի ձեռքի տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք ապացուցում են, որ քաղաքացին մահացել է սուր սրտային անբավարարությունից:

Մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց էր տեղափոխվել Արթուր Սեդրակյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվել է  կենսաբանական մահ։

--00—ԼՄ