ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
«Ռազմավարություն Աղմաշենեբլիի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն վստահեցրել է, որ Վրաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, քանի որ «Վրացական երազանքը» գնալով ավելի արմատական է դառնում։
Քաղաքական գործչի խոսքով, դա անընդունելի է ամերիկացի և եվրոպացի գործընկերների համար, գրում է Aliq.ge-ն։
«Վրաստանում շուտով արտահերթ ընտրություններ կլինեն։ Դա երկու գործոնով է պայմանավորված, նախ՝ «Վրացական երազանքն» ավելի արմատական է դառնում, մեզ չի լսում, ոչինչ չի անում։ Իսկ երկրորդ՝ իշխանությունը բևեռացվում է, հրաժարվում է բոլոր պայմանավորվածություններից, համաձայնության առաջարկներից:
Լսեք ԱՄՆ-ի դեսպանին, որ ասում է՝ պետք է միավորվել»,- շեշտել է Վաշաձեն։ Նա հավելել է, որ անելու են ամեն ինչ, որպեսզի Վրաստանը չշեղվի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհից, և արագացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։
--00--ԱԱ