Ադրբեջանում վախեր կան «ռևանշիստների» նկատմամբ, ընդդիմության շարժումը կարևոր ուղերձ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ադրբեջանում վախեր կան «ռևանշիստների» նկատմամբ, ընդդիմության շարժումը կարևոր ուղերձ է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, երբ յաթաղանը գործի, չեն նայելու, թե ով է ռևանշիստ, ով՝ ոչ, այսինքն՝ մենք պետք է հանդես գանք միասնականության և համերաշխության դիրքերից և լուրջ աշխատանք իրականացնենք մեր դաշնակից ու գործընկեր պետությունների հետ։ 

Իրանագետի կարծիքով՝ Հայաստանը չպետք է համակերպվի ստեղծված իրավիճակի հետ, քանի Երևանը չի հանձնվել, դիմադրության հնարավորություններ կան։ 

Մանրամասները՝ տեսանյութում։