Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

նկար

Մայիսի 7-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ 25-30 տարեկան տղամարդու դի կա: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են նրա մահը, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։