ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Վանաձոր՝ տեղում իրականացվելիք հավաքների մշտադիտարկման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Վանաձոր տեղում իրականացվելիք հավաքների մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության արձագանքման համար:

Հիշեցնենք՝ մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Վանաձոր։
Ընդդիմադիրներն այսօր Լոռվա մարզկենտրոնում ժամը 13:00-ին հանրահավաք են հրավիրել։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու։

«Գործ ունենք, պետք է անենք։ Մենք մոտ ենք հաղթանակին։ Միացեք ու ակտիվ եղեք։ Ոգով, Աստծով, մինչև վերջ», - նշել է նա։

Շարժման գլխավոր հանրահավաքն այսօր կսկսի 20:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։

--00--ԱՀ