ՀՀ վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

նկար

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: 

--00—ԼՄ