24 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի քանի բնակավայրերի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

f6278cf0b86786_6278cf0b867c9.thumb_.jpg

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ՀԶ