Բողոքի ակցիաներն ուղղորդվում են քաղաքական հայացքները չկիսող քաղաքացիների նկատմամբ բռնություններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

աղաջանյան

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ, վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով։

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք»։

--00--ԱՀ