Մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

․

Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,-հավելել է նա:

--00--ԱՀ