«Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

սպորտ

Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Գործող պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

«Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

--00--ԿԿ