Ադրբեջանը պետք է փորձի ոչնչացնել մեր պետությունը կամ սսկվի. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Thumbnail

Ադրբեջանի համար Արցախի ինքնավարությունը ճանաչելն ավելի վտանգավոր է, քանի որ դա արհեստական երկիր է, որն ազգային փոքրամասնություններին ներկայացնում է ադրբեջանցի, և այդ ժողովուրդները ևս ինքնավարություն կուզեն։ Այդ մասին 24News- ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին այն մասին, թե Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի «գրավման» հետ, Լեռնային Ղարաբաղն այդ երկրի անբաժան մասն է, հակամարտությունը կկարգավորվի միայն տարածքային ամբողջականության շրջանակում:

«Ադրբեջանի նպատակը Հայաստանի կործանումն է։ Այդ երկիրը մեղադրում է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ, բայց ինքն է հայտարարություններով խոչընդոտում գործընթացին։ Ադրբեջանից կառուցողական քայլեր պետք չէ ակնկալել։ Այն պետք է փորձել ոչնչացնել մեր պետությունը կամ սսկվի»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ չկործանվելուհամար պետք է ունենալ շատ ուժեղ բանակ, վարեզ ճիշտ արտաքին քաղաքականություն, զարգացնել հարաբերություններն այլ երկրների հետ: