«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն անցավ եզրափակիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում ներկայացնող երգչուհի Ռոզա Լինը հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթահարել է առաջին կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ․ այն տեղի կունենա մայիսի 14-ին:

Եզրափակիչ փուլ են անցել նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:

Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Ռոզա Լինը հանդես է եկել «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է: 

--00—ԼՄ