Ղազախստանում կկազմակերպի թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

l-0x88wh-3000x1748z-0.262.jpeg

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) նոր պայմանագիր է կնքել ղազախական կողմի հետ, որով նախատեսվում է Նուր-Սուլթանին մատակարարվելիք թուրքական ԱԹՍ-ներն արտադրել Ղազախստանում: Նշվում է , որ TUSAŞ-ի ու  Kazakistan Engineering-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ արտադրությունը լինելու է համատեղ: Ղազախական կողմի հետ համագործակցություն է լինելու նաև տեխնոլոգիաների փոխանցման, այդ թվում՝ ԱԹՍ-ների վերանորոգման ու սպասարկման հարցերում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Այսպիսով Ղազախստանը դառնալու է Թուրքիայից դուրս 1-ին երկիրը, որտեղ կհիմնվի թուրքական ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Ըստ թուրքական կողմի՝ դա կնպաստի Ղազախստանում ԱԹՍ-ների արտադրության ոլորտում մարդկային ռեսուրսների պատրաստմանն ու կնպաստի այդ ոլորտում երկրի կարողությունների զարգացմանը:

Հիեցնենք, որ 2021-ի նոյեմբերին կողմերը պայմանագիր էին կնքել Ղազախստանին թուրքական ԱԹՍ-ների մատակարարման վերաբերյալ: TUSAŞ-ն այն ժամանակ պայմանագիր էր ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ 

 --00--ՀԶ