Թբիլիսյան խճուղու խանութի հետնամասում օձեր են նկատվել․ փրկարարները գյուրզա են գտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

նկար

Մայիսի 12-ին՝ ժամը 12։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ օձը նկատվել է Նորավան թաղամասի տներից մեկի բակում։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

--00—ԼՄ