Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը շնորհավորել է բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

․

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի միջազգային օր: Մասնագիտական օրվա առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալել է համայնքային մի շարք պոլիկլինիկաների աշխատակիցների:

Շնորհավորելով առաջնային օղակի նվիրյալներին՝ փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ավելի քան 50 տարվա հոգատար, պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի համար:

--00--ԱՀ