Փետրվարի 5-12-ը Հայաստանում, Արցախում, Իրանում, Թուրքիայում, Ադրբեջանում երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

Փետրվարի 5-ից 12-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ․

·  Փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝

·  Փետրվարի 5-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 16 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։

·  Փետրվարի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։

·  Փետրվարի 8-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 16 կմ արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ և Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

·  Փետրվարի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

·  Փետրվարի 11-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Պատնոս քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Շաբաթվա ընթացքում տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր մեկ երկրաշարժ, որի հետևանքով կան վիրավորներ: Այն տեղի է ունեցել փետրվարի 10-ին հարավային Իրանի տարածքում, Բենդեր Աբաս քաղաքից 64 կմ դեպի արևմուտք և ունեցել է 5.1 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցման հետևանքով վիրավորվել է 3 մարդ, վնասվել ավելի քան 15 բնակելի տուն: